Հայաստանում զբոսաշրջության ոլորտը շարունակում է կայուն աճ գրանցել։ 2014թ. հունվար-սեպտեմբերին հանրապետություն են ժամանել 941 հազար 151 զբոսաշրջիկներ կամ 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 13.6 տոկոսով:

 

2014թ. հունվար-սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 886 հազար 251 մարդ կամ 2013թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 12.5 տոկոսով:

 

Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից է: Վերջին տասնամյակում ոլորտի աճը տարեկան գերազանցում է 15-20 տոկոսը: Զբոսաշրջության խթանման նպատակով Հայաստանն իրականացրել է նաև վիզային ռեժիմի դյուրացման և բաց երկնքի քաղաքականություն' հնարավորինս մատչելի դարձնելով զբոսաշրջիկների համար Հայաստան այցելությունները: