«Իհարկե, շատ լավ կլիներ, որ բոլոր նախկին ղեկավարներն ինչ-որ մի առիթով հավաքվեին, փորձեին, միգուցե, արդեն ոչ հրապարակային որոշակի քննարկումներ անցկացնել, խոսել եւ այլն, բայց ինչպես ասում են՝ հույսը լավ բան է: Հուսով եմ, որ կլինի մի ժամանակ, երբ որ ոչ միայն Հայաստանի նախկին նախագահները, այլ նաեւ վարչապետները, արտգործնախարարները, պաշտպանության նախարարները, այն մարդիկ, ովքեր իրենց կարծիքով իրենց կյանքն են ներդրել այդ գործում, կարող են հավաքվել եւ հանգիստ, առանց իրար վիրավորելու քննարկել», հայտարարել էր Սերժ Սարգսյանը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում, երբ նրան հարցրել էին առաջին երկու նախագահների հետ հանդիպումների մասին:
Հայաստանի նախկին պաշտոնյաների, հատկապես նախկին նախագահների փոխհարաբերության խնդիրն առկա է տարիներ շարունակ: Հատկապես քաղաքական մշակույթի, պետական ավանդույթների բացակայության, երկրում սահմանադրական կարգի, սահմանադրական մեխանիզմների անգործության պայմաններում այդ խնդիրը ունենում է բավական սուր դրսեւորումներ:
Այդ իրավիճակն իհարկե առաջին հերթին թողնում է հոգեբանական հետեւանք: Այսինքն, այն լարում է հանրությանը, նպաստում առանց այդ էլ բաժանարար բազմաթիվ գծերի խորացմանը, ընդգծմանը: Այսպես ասած նյութական հետեւանք է դիտվում այն, որ երբ նախկին նախագահներն ու պաշտոնյաները չեն շփվում, բնականոն չեն հաղորդակցվում, դրանով կորում է մտավոր մի ներուժ, որ կարող էր բնականոն հարաբերության պարագայում ծառայել պետության առաջ կանգնած խնդիրների լուծմանը՝ «մի գլուխը լավ է, երկուսն ավելի լավ» տարբերակով:
Բայց, այստեղ կարծես թե բախվում ենք առկա խնդրի մեկ այլ կողմին՝ ֆետիշացմանը: Արդյո՞ք չի գերագնահատվում նախկին նախագահների այսպես ասած հաղորդակցության խնդիրը: Ենթադրենք նրանք շաբաթը մեկ նստում են մի սեղանի շուրջ եւ քննարկումներ են ծավալում, նրանց են միանում նաեւ նախկին կարեւոր նախարարները: Եվ ինչ:
Իսկ ով ասաց, որ հենց այդ քննարկումների շրջանակն է, որ Հայաստանի համար կարող է լինել արդյունավետ: Իսկ ով ասաց, որ այդ շրջանակը լինելու է ներկայիս ներքին ու արտաքին իրողություններին մտածողությամբ, արժեքներով, պատկերացումներով, հոգեբանությամբ համարժեք մարդկանց շրջանակ: Ի վերջո, միասին, թե առանձին, այդ մարդկանց բոլորի գործունեությունը եղել է հանրության աչքի առաջ, հանրությունը տեսել, զգացել, շոշափել է այդ մարդկանց գործունեության արդյունքը եւ հետեւանքը:
Երեք նախագահներն ու նրանց կառավարությունների առանցքային դեմքերը Հայաստանը տարեցտարի, քայլ առ քայլ առաջ են տարել հակասահմանադրական կարգի ճանապարհով, հաստատել են ավտորիտար, հետո տոտալիտար կառավարման կարգ, ձեւավորել են քրեական բարքերի եւ օլիգարխիկ հատկանիշների վրա կառուցված տնտեսություն, այն սերտաճեցրել են իշխանության բոլոր օղակների հետ: Երեք նախագահներից որեւէ մեկը համակարգային պայքար չի մղել դրա դեմ, եւ երրորդը չի մղում մինչեւ այժմ: Եզակի բացառություններով հանդերձ, նրանց առանցքային նախարարներից որեւէ մեկը կարծես թե հրաժարական չի տվել համակարգային տարաձայնությունների, արժեհամակարգային անհամատեղելիության պատճառով: Նրանցից բոլորն էլ պաշտոնավարման տարիներին անմնացորդ հավատարմությամբ են աչքի ընկել համակարգի հանդեպ, իսկ եթե դարձել են ընդդիմություն, ապա միայն պաշտոնը թողնելուց հետո եւ նույնիսկ երբեք լիարժեք ու անվերապահ ներողություն չեն խնդրել գործած սխալների համար:
Ի՞նչ են անելու այդ մարդիկ, եթե հավաքվեն ու քննարկումներ անեն, եթե նստեն մի սեղանի շուրջ եւ երկրի ներկայիս վիճակից ելքեր փնտրեն: Երկրի ներկայիս վիճակը մեկ առ մեկ նրանց գործունեության, նրանց անսխալականության կամ լիարժեքության բարդույթի, նրանց մեծամտության, փառասիրության, սնապարծության հետեւանքն ու դրսեւորումն է:
Իհարկե, նրանք նաեւ զգալի ներդրում են ունեցել անցած երկու տասնամյակում հաջողության բազմաթիվ դրվագներում: Բայց դա եղել է նրանց գործը: Նրանք, ընդհանրապես պետության ղեկավարները հենց դրա համար են՝ դա նրանց պարտավորությունն է եղել: Հանրությունը շնորհակալ է իհարկե նրանց իրենց պարտավորությունների որոշ մասը կատարելու համար, բայց Հայաստանի ներկայիս վիճակը, 1995 թվականից ի վեր կեղծվող ընտրական համակարգը՝ որ ցանկացած երկրի համար ունի հիմնաքարային նշանակություն, մոնոպոլացված, քրեականացված տնտեսությունը, արեւելյան բազարի վերածված քաղաքական դաշտը վկայում են նրանց հանցավոր անգործության կամ գործունեության մասին:
Թե ինչ մոտիվներով է գործվել այդ հանցանքը, այլ խնդիր է եւ ամեն մեկի դեպքում բնականաբար կա այսպես ասած յուրովի մոտիվ, բայց դա խոշոր հաշվով էապես չի փոխում վիճակը, առավել եւս, որ նրանցից որեւէ մեկը դեռ չի խոստովանել, որ կամա թե ակամա հանցանք է գործել պետության ու հասարակության հանդեպ: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չի խոստովանում 1995-96-ի հիմնարար սխալները, եթե Ռոբերտ Քոչարյանը չի խոստովանում դրանք շարունակելու եւ իշխող համակարգը բյուրեղացնելու ուղղությամբ իր հիմնարար սխալները, եթե Սերժ Սարգսյանը չի խոստովանում իր մասնակցությունը նախկին սխալներին եւ ներկայում ընդամենն այդ համակարգն իր ենթակայության տակ դասավորելու նպատակը, ապա թող տարօրինակ չհնչի, բայց ավելի լավ է նրանք իրենց թիմերով մրցեն կամ կռվեն իրար հետ, քան համատեղեն այն «հակապետական» պոտենցիալը, որ կուտակված է նրանց թիմերում:
Եթե ուզում են հավաքվել ու կիսվել հիշողություններով, դա իհարկե նրանց անձնական խնդիրն է: Բայց պետության եւ հասարակության շահը սպասարկելու առումով նրանց հավաքների նշանակությունը պետք չէ արհեստականորեն մեծացնել, գերագնահատել եւ ֆետիշացնել, եթե իհարկե խոսքը հավաքվելու եւ հասարակության հարցերին պատասխանելու, այսինքն հանրային ռենտգենի տակով անցնելու մասին չէ:
Այլապես, նախկին ու ներկա նախագահները, պաշտոնյաները կարող են հավաքվել ընդամենը մեկ հանրօգուտ հարց քննարկելու համար՝ ինչպես եւ ուր հեռանալ, պետությունը իրենց գցած վիճակից դուրս բերելու հանրային ջանքը չպղտորելու համար: Դա կլինի պետությանն ու հասարակությանը նրանց մատուցած ամենամեծ ծառայությունը:
Ինչը լավ կանեին երեք նախագահները
9:18 - 23.Հունվար.2013
Առաջարկում ենք նաև
23/01/13 11:26
«Բերմուդյան եռանկյունուց» դեպի քաո՞ս...
17/01/13 16:01
Ինչն է միավորո՞ւմ Տեր-Պետոսյանին, Քոչարյանին ու Սարգսյանին
25/01/13 23:07
Երեք նախագահների ժողովուրդը
19/01/13 16:38
Սերժ Սարգսյանի շնորհակալական խոսքը Ռոբերտ Քոչարյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին (տեսանյութ)
16/01/13 15:07
Նախագահների ինքնախոստովանությունը
15/01/13 13:12
Ռոբերտ Քոչարյանի «կարդիոգրաման»
03/02/13 16:30
ՀԱԿված եմ մտածել, որ նախանձը դառնում է քաղաքական կատեգորիա
22/01/13 17:32
Այս հոլովակը դիտեցէք մաքուր սրտով եւ ինքներդ ձեր նկատմամբ ունեցած հաւատով (տեսանյութ)
17/01/13 19:04
Ներքաղաքական զուգախաղի հեռանկարները
13/01/13 23:13
Ո՞վքեր էին խաղացողները ...Ռեվյու
13/01/13 16:27
Մանուկ էին մի ժամանակ ախպերներով
27/12/12 12:41
Զարուհի Փոստանջյանի բացիկները ՀՀ երեք նախագահներին
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան