Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն իր գովերքի խոսքն է ուղղել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին:

«Անչելոտին երկարաժամկետ հեռանկարներով մարզիչ է: «Ռեալի» համար նա հիանալի մասնագետ է: Մեծագույն թիմ, որտեղ ցուցադրում են բարձրակարգ ֆուտբոլ և լուրջ աշխատանք են կատարում: Ներկայիս «Ռեալն» ունակ է դիտարժան խաղ ցուցադրելու և նվաճել բոլոր տիտղոսները: Իսկ «Բարսելոնան» իր կազմով այնքան ուժեղ չէ, որքան մադրիդցիները»,- Կապելոյի խոսքը մեջբերում է Onda Cero-ը: