Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի նախագծով' եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 74 միլիարդ դրամ: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:
«Այդ գումարը 4,3 տոկոսով ավելի է 2014թ. եկամուտների մակարդակից: Եկամուտներում մեծ տեսակարար կշիռ կունենան հարկերը և տուրքերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սաֆարյանը:
Անդրադառնալով դրամաշնորհներին՝ Սաֆարյանն ընդգծեց, որ դրանք բյուջետային աջակցության ձևով են արտացոլված. կան նպատակային դրամաշնորհներ, որ կառավարությունը միայն նշված նպատակների համար կարող է այդ գումարը ծախսել, և երկրորդ՝ ՝ անկախ քաղաքական փոփոխություններից, Հայաստանը դեռևս շարունակում է ԵՄ-ից ստանալ դրամաշնորհներ: