ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ուղերձում հայտարարել է Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ամերիկյան բանակի հնարավոր օգտագործման մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին:

 

Նախագահը պատրաստվում է ԱՄՆ-ի Կոնգրեսից թույլտվություն խնդրել այդ ռազմարշավում ցամաքային զորքեր օգտագործելու համար:

 

Օբաման այդ առաջարկությամբ հանդես է եկել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակից մեկ օր անց: Կուսակցությունը 2006 թվականից ի վեր առաջին անգամ վերահսկողություն է ստացել խորհրդարանի երկու պալատների նկատմամբ: Դա նրան թույլ կտա ձեւավորել օրակարգ եւ կարող է լուրջ դժվարությունների առջեւ կանգնեցնել դեմոկրատ նախագահ Օբամային:

 

Ավելի վաղ Վաշինգտոնում քանիցս հայտարարել են, որ ԱՄՆ-ը ԻՊ-ի դեմ միայն օդուժ է կիրառելու եւ չի ներգրավելու ցամաքային զորքեր: