Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է հողին հանձնել Լենինի դին: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն:
«Միտիշչիում գտնվող գերեզմանատանը շատ անվանի մարդիկ են թաղված: Այնտեղ են Լենինի մոր և հոր գերեզմանները՝ Պետերբուրգում և Ուլյանովսկում»,- ասել է Ժիրինովսկին:
Նա ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ քաղաքակիրթ աշխարհում ոչ մի տեղ մահացած մարդկանց չեն խոնարհվում: Միաժամանակ նա ընդգծել է, որ այդ կերպ կոչ չի անում քանդելու դամբարանը:
«Դա մի գեղեցիկ շենք է: Այդ հատվածը կարելի է օգտագործել որպես անցում դեպի Կրեմլ»,- ասել է քաղաքական գործիչը: