Ճապոնացի կենսաբանները կարողացել են բուծել լաբորատորային մկներ, որոնց մաշկը լիովին թափանցիկ Է, իսկ ներքին օրգաններն արտաքինից երեւում են: Թեեւ, առայժմ նրանց կողմից օգտագործված մեթոդը հանգեցրել Է այն կրծողների սատկելուն, որոնց վրա գիտափորձ են դրել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Հետազոտությունը կատարվել Է RIKEN գիտահետազոտական ինստիտուտի, Տոկիոյի համալսարանի եւ Ճապոնիայի գիտության եւ տեխնոլոգիայի գործակալության գիտնականների համատեղ ջանքերով: Հիմնական գաղափարը եղել Է այն, որ մկների օրգանիզմում վերացվեն գեմերը՝ այն համալիր միացությունները, որոնք արյանը տալիս են կարմիր գույն, ինչպես նաեւ մնում են հյուսվածքների մեծ մասում:

 

Մկների արյունը փոխարինել են հատուկ լուծույթով, իսկ մարմինների մեջ այնուհետեւ ներարկել են հատուկ ռեագենտ, որը հեռացնում Է գեմերը:

 

«Մեք ինքներս Էինք զարմացած այն բանից, որ մկան մարմինը կարող Է ամբողջությամբ թափանցիկ դառնալ»,- ասված Է գիտնականների հայտարարության մեջ: Դրա շնորհիվ այժմ շատ ավելի հեշտ կլինի ուսումնասիրել կենդանիների անատոմիան եւ որոշ հիվանդությունների զարգացումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը