Հնդկաստանի կենտրոնական շրջանում պետական հիվանդանոցներից մեկի ղեկավարությունը փորձում Է ազատվել մի քանի տասնյակ հազար առնետներից, որոնք հաստատվել են բուժհաստատությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ընկերությունում, որն զբաղվում Է հիվանդանոցն առնետներից մաքրելով, BBC-ին հայտնել են, որ արդեն մի քանի տասնյակ հազար առնետաբուն են հայտնաբերել Մադհյա-Փրադեշի նահանգի հիվանդանոցի ներքնահարկերում:

 

Այժմ մասնագետները առնետների թակարդներ են տեղակայում՝ թունավորված խայծերով:

 

Ընկերության ներկայացուցիչը նաեւ հայտնել է, որ շուրջ քսան տարի առաջ Հնդկաստանի հիվանդանոցներից մեկում մոտավորապես 10 հազար առնետ է ոչնչացվել:

 

Այդ կենդանիների արագ բազմացման պատճառներից մեկն այն Է, որ Հնդկաստանի հիվանդանոցներից շատերում վատ են պահպանվում սանիտարական նորմերը: