«Շախտյորի» կիսապաշտպան Տարաս Ստեպանենկոն Ուկրաինայի առաջնության 12-րդ տուրում՝ «Դնեպրի» (0:0) հետ խաղում, մրցակցի ֆուտբոլիստ Նիկոլայ Կալինիչին բախվելու արդյունքում ուղեղի ցնցում է ստացել, ֆուտբոլիստը վնասել է նաև աչքը: Այդ ամենի արդյունքում նրա ձախ աչքի կոպին 4 կար է դրվել. տեղեկացնում է sport-express-ը:
Ֆուտբոլիստը փոխարինվել է առաջին խաղակեսում:
Ամենայն հավանականությամբ, Ստեպանենկոն Ուկրաինայի հավաքականի կազմում կբացակայի Եվրո 2016թ-ի ընտրական փուլում Լյուքսենբուրգի դեմ կայանալիք առաջիկա խաղին: