Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը վերահաստատել է, որ երկիրը ճանաչում է Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը: Այն մասին տեղեկացրել է «Ինտերֆաքսը»:

 

«Հարավային Օսիայի ժողովուրդն անցել է միևնույն ճանապարհով, ինչ որ Դոնբասի բնակչությունը: Մենք անձամբ ականատես եղանք պատերազմի սարսափներին և չէինք կարող չաջակցել այն մարդկանց, ովքեր դիմել են մեզ օգնության համար»,- ասել է Տիբիլովը:

 

Բացի այդ, նա ասել է, որ արտաքին գործերի նախարարությունը հրահանգներ է ստացել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման հարցով: