Նոյեմբերի 14-ի երեկոյան, սեփական ոչխարի հոտը Արտաշատի տարածաշրջանի արոտավայրերից գոմեր հասցնելու ճանապարհին հովիվ Արման Հարությունյանը նկատում է չորս գայլերի, որոնք պատրաստվում են հարձակման:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց երիտասարդ հովիվը, շարժվելով գայլերին ընդառաջ, նա միացված լուսարձակի լույս երն ուղղել է ոհմակի կողմը, ապա միացրել բջջային հեռախոսի բարձրախոսը, որից հնչել են շների բոլուկի նախորոք ձայնագրված ձայները: Հնչող ձայներին միացել է նաեւ Արման Հարությունյանի «հաչոցն» ու բղավոցը: Ի դեպ, Արմանն ունի ձայները նմանակելու զարմանահրաշ շնորհ:

 

Արդյունքում, վախեցած գայլերը փախել են, իսկ հոտը' փրկվել: