Ադանայում (Կիլիկիա) Ինոնյուի անվան քաղաքային զբոսայգում գազատարի կարգավորիչ տեղադրելու համար փորված փոսում բանվորները հայտնաբերել են մարդու երկու գանգ, որոնցից մեկն այրված, ինչպես նաեւ բազմաթիվ մարդկային ոսկորներ: Նրանք այդ մասին հայտնել են ոստիկանությանը: Ոսկորներն ուղարկվել են փորձաքննության:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով adanahaber.com լրատվական կայքը, պարզվել է, որ այդ վայրում 100-150 տարի առաջ հայկական գերեզմանոց է եղել: Հայոց ցեղասպանությունից հետո թուրքական իշխանություններն այն քանդել եւ նրա տեղում կառուցել են այդ երկրի երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնյուի անվան զբոսայգին: