Ինքնասպանության հերթական փորձն է գրանցվել, այս անգամ՝ Նոր Նորքում:

 

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, 37-ամյա տղամարդը նետվել է 4-րդ հարկում գտնվող իր բնակարանի խոհանոցի բաց պատուհանից: Ինքնասպանության փորձը, բարեբախտաբար, մահվան չի հանգեցրել. տղամարդն ընկել է իր պատուհանների տակ կայանված «Նիսան» մակնիշի մեքենայի վրա:

 

Տղամարդը մարմնական վնասվածքներ է ստացել, սակայն դրանք կյանքին սպառնացող չեն եղել, և նա հրաժարվել է բուժօգնությունից:

 

Նա հաշվառված է հոգեբուժական կլինիկայում, պատուհանից նետվել է նոպայի պահին: