Նոյեմբերի 15-ին, ժամը 22.10-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Կոմիտասի փողոցի տներից մեկի հարակից խորդանոցում:

 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.34-ին, մարվել՝ 23.05-ին: Այրվել է Ռ.Մ.-ի խորդանոցը՝ 8 քմ, վառելափայտ՝ 0.5 խմ և գոմաղբ՝ 0.5քմ: