Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն նոյեմբերի 15-ին Համբուրգ քաղաքում նոկաուտի ենթարկեց բուլղարացի Կուբրատ Պուլիեւին՝ պաշտպանելով IBF վարկածով չեմպիոնական գոտին:

Պուլիեւն առաջին պարտությունը կրեց պրոֆեսիոնալ կարիերայում, իսկ Կլիչկոն տարավ իր 63-րդ հաղթանակը: