Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում մի քանի հարյուր կին Է մասնակցել երթին, որը կազմակերպվել Էր ի պաշտպանություն այնպես հագնվելու նրանց իրավունքի, ինչպես իրենք են ցանկանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

 

Բողոքի ակցիան կապված Է անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպի հետ, երբ մի քանի տղամարդ ավտոբուսի կանգառում պոկել-հանել են կանանցից մեկի հագուստը. նրանք համարել են, որ կնոջ կիսաշրջազգեստը չափազանց կարճ Է: Հարձակման տեսագրությունը հրպարակված Է Համացանցում:

 

 

Երթի մասնակիցները ծաղիկներ են դրել ավտոբուսի կանգառում, որտեղ կատարվել Է հարձակումը, ինչից հետո հանրահավաք են անցկացրել Քենիայի Գերագույն դատարանի շենքի մոտ:

 

 

Ականատեսները նշում են, որ մի խումբ տղամարդիկ փորձել են խափանել ակցիան: Նրանք գոռալով սպառնում Էին կանանց՝ «Հագնվեք ինչպես հարկն Է, այլապես մենք ձեզ կտկլորացնենք»: