Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հեռացել է երկրպագուներից ու լրագրողներից վիրավորված: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Նա պայմանագիր ունի և աշխատում է: Բոլորն արտասահմանցի մարզիչ էին ցանկանում տեսնել թիմում: Ես խնդրել եմ, որ Մինասյանը չհեռանա, սակայն նա չցանկացավ մնալ: Վարդան Մինասյանը վիրավորված էր ֆուտբոլիստներից, լրագրողներից, երկրպագուներից, այդ պատճառով էլ գնաց: Շալանդին հնարավորություն պետք է տալ»: