ԱԺ-ում՝ իր արտահերթ ելույթում, Գալուստ Սահակյանն՝ անդրադառնալով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, խոսեց ազգային արժեքների մասին, որի հիմքում ընտանիքն է. «Սա մեր ազգի համար այն գաղափարն է, այն փիլիսոփայությունը, որ միանգամից արժեվորվում է ազգը:
Մենք մայրապաշտ ժողովուրդ ենք, նույնիսկ երբ ոտքի էին կանգնել կանայք, նրանք այդ մասին չէին խոսում, խոսում էին սոցիալական հավասարության արդարության մասին: Երբեք հայ օջախը փողով օջախ չի դարձել, մենք ընտանիքը հարգում ենք, ամուսնանում են մեր երիտասարդները, ինչպես մենք ենք ամուսնացել, և այնուհետև դա դառնում է մեր սրբության սրբոցը, ի՞նչ է նշանակում միայնակ մայր»,-ասաց Սահակյանև և համոզմունք հայտնեց, որ օրենքը միտված է նրան, որ պետությունը հասարակության յուրաքանչյուր անդամի օժանդակի, որպեսզի ավելի բարենպաստ կենսակերպ ունենա: