ԱԺ արտահերթ նիստում այսօր երկրորդ և ամբողջական ընթերցմամբ քվեարկության դրվեց «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը:

 

Նախագիծն ընդունվեց 76 կողմ, 3 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

 

Երկրորդ ընթերցմամբ քվեարկության դրվեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը, որն ընդունվեց 97 կողմ ձայներով, դեմ և ձեռնպահ ձայներ չկային: