Արցախի Պաշտպանության բանակի ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի սադրիչ խոցման հետևանքով առերեսվելով միջազգային հանրության հասցեագրված արձագանքին՝ Ադրբեջանը փորձում է սին արդարացումներ գտնել, մտացածին մեղադրանքներով քողարկել իր փաստարկների բացակայությունը։

 

Այս մասին նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը' պատասխանելով tert.am լրատվական կայքի հարցին' թե «Ադրբեջանի ԱԳՆ-ն հանկարծակի սկսել է շահարկել Բաքվի կողմից քսան տարուց ավելի մոռացված ադրբեջանական կործանված ուղղաթիռի պատմությունը։

 

Ինչպե՞ս կմեկնաբանեք դա»։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: