Հայաստանում տեղակայված Ալեքսանդր Նեւսկու շքանշանակիր ռուսական ռազմակայանում տեղի Է ունեցել զոհված եւ Գյումրիի զինվորական կայազորի տարածքում թաղված զինծառայողների հուշարձաններին ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դնելու հանդիսավոր արարարողություն: Անցկացվել է հոբելյանական տարվա՝ Հայաստանի տարածքում ռուսական զինվորական կայազորի կազմավորման 210-րդ տարեդարձի առթիվ:

 

Միջոցառման նախօրյակին զինծառայողները կարգի են բերել Խորհրդային Միության հերոս տասը տանկիստների հուշակոթողը, «Զինվորական փառքի» եւ «Պատվո բլրի», որի մեջ են մտնում ռուս սպաների գերեզմանոցը եւ Սուրբ Գլխավոր հրամանատար Միխայիլի մատուռը, հուշահամալիրները: Նաեւ այս օրվա առթիվ երկու ցուցադրասրահ Է հանդերձվել ու սարքավորվել ռազմակայանի ռազմապատմական թանգարանում, որն ընթացիկ տարվա նոյեմբերի 7-ին բացվել Է Մեծ ամրոց զինվորական ավանի տարածքում:

 

Զորամասի հրամանատարությունը մեծ ուշադրություն Է դարձնում պատմական ու ռազմական ժառանգության օբյեկտների պահպանմանը եւ վերականգնմանը: