Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Սբ Գեորգիի օրվա՝ «Գիորգոբա»-ի առթիվ ներում Է շնորհել 121 դատապարտյալների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 21-ին հայտնել է կալանավորների համաներման հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն:

 

Նախագահի որոշման համաձայն՝ պատիժների կատարման հիմնարկությունը մինչեւ տարեվերջ կլքեն 93 կալանավորներ, 28 դատապարտյալների պատիժը մեղմացվել է: Կորիձեի խոսքով՝ համաներումը վերաբերել Է ծանր հանցագործություն կատարած միայն մեկ դատապարտյալի, որի պատժաժամկետը կիսով չափ կրճատվել է:

 

«Ինչ վերաբերում Է թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար պատապարտված անձանց, նրանց վրա համաներումը, իհարկե, կտարածվի»,-ասել Է Կորիձեն:

 

Ներում շնորհվածների թվում կան երեք կին եւ երկու անչափահաս:

 

«Ընդամենը հանձնաժողովը, որն աշխատել Է նոյեմբերի 14-ին եւ 15-ին, քննել Է 752 դատապարտվածների գործեր: Դրանցից 350-ը քննարկվել են ըստ Էության, իսկ մնացածը չեն բավարարել չափանիշները»,-նշել Է Կորիձեն, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: