ԱՄՆ-ն փրկագին է վճարել ամերիկացի զինվոր Բոուի Բերդգալի համար, ով Աֆղանստանում գերությունից ազատ է արձակվել մայիսին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Washington Times-ը:

 

Դա Պենտագոնին սկանդալով է սպառնում, քանի որ ԱՄՆ քաղաքականությունը սկզբունքորեն հրաժարվում է պատանդների կամ գերիների համար փրկագին վճարելուց և ահաբեկչական խմբավորումների հետ այլ գործարքներից:

 

Որպես ապացույց՝ պարբերականը մեջբերում է կոնգրեսական Դունկան Հանթերի` ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելին ուղղված նամակից հատվածներ:

 

Նամակում Հանթերն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ հատուկ ջոկատայինների հրամանատարությունը գաղտնի կերպով գումարներ է հատկացրել Բերգդալի ենթադրյալ առևանգիչներին փոխանցելու համար՝  նրա ազատման դիմաց: