/totalfootball.am Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ով Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի` «Սևիլիա»-ի դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ, հերթական ռեկորդը սահմանեց:
Իպանիայի առաջնությունում իր գոլերի թիվը հասցնելով 253-ի` Մեսսին շրջանցեց «Ատլետիկ Բիլբաո»-ի լեգենդ Տելմո Սառային ու 27 տարեկան հասակում դարձավ Իսպանիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն: Արգենտինացին 289 խաղում 253 գոլի հեղինակ է դարձել:
Հարկ է նշել, որ այդ ռեկորդը Տելմո Սառան մոտ 60 տարի առաջ էր սահմանել` 278 խաղում դառնալով 251 գոլի հեղինակ: