Ուկրաինայի իշխանությունները հրաժարվել են կանադական օգտագործված F/A-18 կործանիչները գնելուց՝ դրանց շահագործման բարձր արժեքի և վերապատրաստված օդաչուներ չունենալու պատճառով: Այս մասին հայտնել է lenta.ru-ն'հղում անելով պաշտպանության նախկին նախարար Լեոնիդ Պոլյակովին:

 

Նա նշել է, որ կանադական օդուժի կազմից դուրս հանված շուրջ 20 կործանիչները տրամադրելու վերաբերյալ կանադական իշխանությունների առաջարկից Կիևը հրաժարվել է ամռանը։

 

Պոլյակովը նաև նշել է, որ ամերիկյան արտադրության կործանիչների շահագործման համար օդաչուներ են պետք, իսկ ուկրաինական օդաչուները խորհրդային ինքնաթիռներ են օգտագործել: