Գերմանիայի BMW ավտոարտադրողի i3 Էլեկտրական ավտոմոբիլը ճանաչվել է տարվա ամենաԷկոլոգիական ավտոմեքենան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Green Car Journal ազդեցիկ հանդեսի մրցույթի արդյունքներն ամփոփվել են նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսի միջազգային ավտոսալոնում:

 

i3-ն առաջ է անցել Honda Fit-ից, Volkswagen Golf-ից, Chevrolet Impala Bi-fuel-ից и Audi A3 TDI-ից:

 

42,2 հազար դոլար արժողությամբ եւ 184 ձիուժ հզորությամբ i3-ը մրցույթի պատմության մեջ առաջին հաղթողն Է դարձել Էլեկտրական ավտոմեքենաների սեգմենտում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: