Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նոյեմբերի 24-ին երկօրյա աշխատանքային այցով ուղեւորվում Է Մեծ Բրիտանիա: Կառավարության ղեկավարը մտադիր Է հանդիպումներ ունենալ Moody's, Fitch Ratings եւ Standard & Poors վարկանիշային գործակալությունների ղեկավարների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

 

Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ վարչապետը Լոնդոնում հանդիպումներ կանցկացնի խոշոր ներդրողների եւ բիզնեսի ներկայացուցիչների հետ: Այցի ավարտին նա հարցազրույց կտա Financial Times հրատարակությանը:

 

Բացի վարչապետից, վրացական պատվիրակության կազմում ընդգրկված են Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, վարչապետին առընթեր տնտեսական խորհրդի քարտուղար Ռոման Չխենկելին եւ կառավարության վարչակազմի փոխղեկավար Նինո Կոբախիձեն:

 

Վրացական պատվիրակության այցը Մեծ Բրիտանիա կավարտվի նոյեմբերի 25-ին: