Օրերս հարցազրույց տալով Ազատություն ռադիոկայանին, Սերժ Սարգսյանը բավականին ուշագրավ միտք էր արտահայտել կաշառակերության դեմ պայքարի համատեքստում:
«… մեր օրենսդրությունը, որ շատ-շատ նման է եվրոպական օրենսդրությանը, հնարավորություն չի տալիս նույնիսկ պատժել մարդուն, ով' գիտես, որ կաշառք է ստացել, որովհետեւ ամեն մի պարագայում այդ կաշառատուն կարող է ասել, որ՝ «ես նրան պարտք էի տալիս», հայտարարել էր Սերժ Սարգսյանը, խոսելով այն մասին, թե ինքը չի կարող մատի շարժումով իրավիճակ փոխել եւ պետք է ակտիվ լինի նաեւ հասարակությունը:
Այն, որ հասարակությունը պետք է ակտիվ լինի, անկասկած է: Բայց, նաեւ հենց դա է իշխող էլիտաների պատասխանատվությունը՝ որ նրանք փոխում են երկիրը հասարակության պասիվության պարագայում: Այսինքն, եթե հասարակությունն ակտիվ է, նա իհարկե կփոխի երկիրը, եւ այդ դեպքում արդեն իշխող էլիտային անելու բան չի մնում: Ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ էլիտայի պատասխանատվությունը երկրի համար հատկապես մեծանում է այն դեպքում, երբ հանրությունն ինքն ունի պատասխանատվության գիտակցման խնդիրներ եւ գտնվում է պասիվ, իներտ վիճակում եւ հնացած մտածողության ու կարծրատիպերի պայմաններում:
Պատասխանատվության այդ դրվածքը հատկապես վերաբերում է հենց Հայաստանի իշխող «էլիտային»:
Սակայն, Սերժ Սարգսյանի պատասխանն ունի ուշագրավ մեկ այլ կողմ: Նա փաստորեն բավական արժեքավոր խորհուրդ է տալիս Հայաստանի տարատեսակ չինովնիկներին: Սերժ Սարգսյանը նրանց փաստորեն խորհուրդ է տալիս, որ երբ գան բռնելու, ապա իրավապահներին ասեն, թե դա ոչ թե կաշառք է, այլ պարտք, որ քաղաքացին տվել է իրենց:
Հայաստանցի չինովնիկի համար դա խիստ արժեքավոր խորհուրդ է, թեեւ խորհուրդը նաեւ շատ անհրաժեշտ է Սերժ Սարգսյանի համար: Պատահական չէ, որ դա տրվում է նախընտրական շրջանում:
Բանն այն է, որ ստանձնելով նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանը սկսեց խոսել կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարի մասին: Բնականաբար հարկ էր այդ ամենն ուղեկցել օրինակներով: Բայց, Սերժ Սարգսյանն օրինակների սուբյեկտ ընտրեց ոչ թե խոշոր կոռուպցիոներներին ու կաշառակերներին՝ իշխանության ամենավերին օղակներից, որոնք ներկայում հանդիսանում են Հայաստանում բիզնեսի եւ իշխանության հանցավոր սերտաճման օրինակներ, այլ մանր կամ միջին կարգի չինովնիկներին:
Պարբերաբար տեղեկություններ էին տարածվում, որ մի քանի հարյուր հազար դրամ կաշառքի համար ձերբակալվել է այսինքչ տեսուչը, այնինչ լեյտենանտը, ավագ տեսուչը եւ այլն, եւ այլն: Առաջին օրինակներից հետո հանրությունը կարծում էր, որ դրան կհաջորդեն խոշորները: Սակայն, Սերժ Սարգսյանն այդպես էլ մնաց մանրի եւ առավելագույնը միջինի վրա: Այդ մարտավարությունը կորցրեց իր էֆեկտիվությունը, թեեւ փաստացի չէր էլ ունեցել: Փոխարենը, առաջացան լուրջ վտանգներ: Բանն այն է, որ մանր ու միջին չինովնիկությունը՝ այլ կերպ ասած թանկարժեք վարչական ռեսուրսը, սկսեց չվստահել Սերժ Սարգսյանին, անընդհատ սպասելով, թե հատկապես ով է դառնալու քավության նոր նոխազ:
Իսկ երբ վարչական ռեսուրսը համակվում է անվստահությամբ, ապա դա կարող է տհաճ անակնկալների բերել ընտրական շրջաններում: Այդ իսկ պատճառով էլ Սերժ Սարգսյանը նախագահի ընտրությունից առաջ թանկարժեք խորհուրդ է տալիս մանր ու միջին չինովնիկներին: Դե, իհարկե ճիշտ չի լինի իրավապահներին հրահանգել, որ այլեւս ոչ մեկին չփորձեն բռնել կաշառքի վրա: Կարող է սխալ հասկացվել, հատկապես արտահոսքի դեպքում:
Ավելի լավ է չինովնիկներին խորհուրդ տալ, որ եթե գան, ասեք, որ պարտք է, կաշառք չէ: Այնպես որ, վարչական ռեսուրսին տրվել է հանճարեղորեն պարզ բանաձեւ: Ընդ որում, այդ բանաձեւը տալու ձեւն էլ գրեթե հանճարեղ է՝ հրապարակավ, մամուլի միջոցով: Սովորաբար, այդօրինակ ներքին հանձնարարականները կամ խորհուրդներն ու հրահանգները մամուլում հայտնվում էին արտահոսքերի ձեւով, ինչից շատ բացասական էֆեկտ էր ստացվում իշխանության համար: Հիմա իշխանությունն այդ ամենը փաստացի մամուլի միջոցով անում է բացահայտ, գրեթե պաշտոնապես, մամուլը դարձնելով համակարգի տարբեր սեգմենտների միջեւ հաղորդակցության բավական հարմար միջոց՝ ապահովագրվելով արտահոսքերի տհաճ նստվածքներից:
Ինչպես չբռնվել. Սերժ Սարգսյանի խորհուրդը
16:40 - 24.Հունվար.2013
Առաջարկում ենք նաև
15/01/13 00:34
«ՍԱՍ»-ի Արտակի «նոու-հաուն»
28/02/13 22:00
Սերժ Սարգսյանի ընտրությունը
26/02/13 20:12
«Եթե անելիք և ասելիք ունես՝ սպասում եմ, այլևս «եթե»-ներ և «բայց»-եր չկան». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սերժ Սարգսյանին
06/02/13 20:06
Մեր հիմնական մրցակիցը ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ սեփական վախը, սեփական խանդը. Րաֆֆի Հովհաննիսյան
05/02/13 13:57
Կրակոցը մերձեցրեց Պարույր Հայրիկյանին ու Սերժ Սարգսյանին
02/02/13 10:37
ՎԱՐԿԱԾՆԵՐ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՇՈՒՐՋ
31/01/13 23:12
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Արմավիրի մարզի 4 գյուղերում
31/01/13 19:26
Րաֆֆի Հովհաննիսյան. Նախագահի թեկնածուն Աստծո հրեշտակ չէ
25/01/13 16:08
Սերժ Սարգսյանի համար կնկարեն 60%-ի մոտ ձայն,Րաֆֆիին` 24...
24/01/13 19:51
«Ձեզանից գոնե մեկը հաց չուտի», ասել է Սերժ Սարգսյանը
23/01/13 20:17
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «զապչաստի» խանութից, վարսավիրանոցից դեպի նախագահական (լուսանկարներ)
21/01/13 18:02
Քարոզարշավ. հացադուլից մինչև վերին Արտաշատ
21/01/13 13:36
Բացառիկ հարցազրույց ՀՀ նախագահի հետ
21/01/13 09:52
27 օր քվե հավաքելու համար
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան