Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում այսօր «Արսենալի» դեմ կայանալիք հանդիպմանը:
«Փորձում ենք խաղալ այն ֆուտբոլը, որը կարողանում ենք, նույնիսկ եթե օպտիմալ մարզավիճակում չենք: Այնքան էլ շատ բան չգիտեմ «Արսենալի» ներկայիս վիճակի մասին անգլիական ֆուտբոլում: Լոնդոնցիները վնասվածք ստացած մի քանի ֆուտբոլիստ ունեն, սակայն մենք ավելի շատ վնասվածք և խնդիր ունենք: Նույնիսկ անհետաքրքիր է համեմատելը: Մեզ վրա նույնպես ճնշում են գործադրում: Գերմանիայի առաջնությունում ճնշումն ավելի շատ է: Մեզ կայունություն է անհրաժեշտ. դա է մեր խնդիրը»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: