ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ավանդույթի համաձայն, «ներում է շնորհել» այն երկու հնդկահավերին, որոնց Սպիտակ տուն Էին բերել Գոհաբանության օրվա տոնական սեղանի համար: Այս համազգային տոնն ԱՄՆ-ում նշվում Է նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ելույթ ունենալով հանդիսավոր-կատակային արարողության ժամանակ, որը վատ եղանակի պատճառով կայացել Է հենց Սպիտակ տանը, այլ ոչ թե Վարդերի պարտեզում, ինչպես նախապես պլանավորված Էր, Օբաման հավաքվածների ծիծաղի ներքո խոստովանել Է, որ մինչ օրս «փոքր-ինչ տարակուսած Է» ամեն տարի իրեն նվեր մատուցվող երկու թռչուններին մսագործի դանակից խորդհրդանշորեն փրկելու անհրաժեշտությունից: Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգների ղեկավարն շտապել Է խոստովանել, որ «բավականություն Է» ստանում դրանից:

 

Գոհաբանության օրվա առթիվ երկու թռչուններն Սպիտակ տուն Էր հասցրել Հնդկահավ արտադրողների ազգային ասոցիացիայի ղեկավար Գերի Քուպերը: Հնդկահավերը, որոնց կոչում են Մակ եւ Չիզ, լույս աշխարհ են եկել մոտ կես տարի առաջ Օհայոյի նահանգի՝ նրա ագարակում: Երկու թռչուններից յուրաքանչյուրն այժմ կշռում Է ավելի քան 21 կիլոգրամ:

 

Բացի դրանից, երկու արդեն պատրաստի թռչուններ, որոնք Սպիտակ տուն Է ուղարկել Հնդկահավ արատադրողների ազգային ասոցիացիան, Օբամայի ընտանիքը երեկոյան կհանձնի տեղական բարեգործական կազմակերպություններից մեկին, որն զբաղվում Է չքավորներին թույց տրվող օգնությամբ:

 

ԱՄՆ-ի Նախագահներից առաջինը հնդկահավերին «ներում շնորհելու» խորհրդանշական արարողությունն անցկացրել Է Աբրահամ Լինկոլնը 1863 թվականին:

 

Ամերիկացիները Գոհաբանության օրն սկսել են նշել 1621 թվականին, երբ առաջին նորաբնակները ներկայիս Մասաչուսեթսի նահանգի տարածքում բերքահավաքից հետո որոշել են դրա համար իրենց երախտագիտությունը հայտնել Աստծուն: Սեղան Է գցվել, հրավիրել են նաեւ հնդկացիներին, որոնք նրանց օգնել Էին գոյատեւելու: Նրանք իրենց հետ բերել են արտասովոր թռչուն, որին ուխտավոր հայրերն անվանել են հնդկահավ: Աստիճանաբար այն դարձել Է այդ տոնի անփոփոխ ատրիբուտը: Այն, որպես կանոն, այժմ մատուցում են լոռամրգի սոուսով եւ քաղցր կարտոֆլով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: