Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն Ազգային ժողովում փակ հանդիպում է ունեցել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում դեսպանը նշեց, որ հանդիպման ընթացքում շատ կառուցողական քննակումներ են անցկացվել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորների հետ: «Քննարկումներն անցան կառուցողական մթնոլորտում: Մենք կարևորում ենք նման հանդիպումները և քննարկումները և պարբերաբար հանդիպում ենք մեր գործընկերների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հեֆերնը:

 

Դեսպանն ընդգծեց, որ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն իրենց կարևոր գործընկերներից է, որի անդամների հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում՝ հավելելով, որ օրենսդրական դաշտում իրականացվող գործունեությունը շատ կարևոր նշանակություն ունի:

 

Լրագրողների այլ հարցերին ԱՄՆ դեսպանը հրաժարվեց պատասխանել:

 

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, հանձնաժողովի անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Շիրակ Թորոսյանը, Թևան Պողոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Արտաշես Գեղամյանը, Վահան Բաբայանը, Մհեր Շահգելդյանը, Գուրգեն Արսենյանը: