Կահիրեում նոյեմբերի 28-ին բախումներ են սկսվել իսլամիստների և կառավարական ուժերի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բախումները սկսվել են ալ Մատարիա թաղամասում:

 

«Մուսուլման եղբայրներ» և « Սալաֆիտական ճակատ» կազմակերպությունները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել: Բախումների հետևանքով, նախնական տեղեկություններով, 4 մարդ է զոհվել, տասնյակ վիրավորեր կան: Հանրահավաքը սկսվել է ուրբաթօրյա աղոթքից հետո:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ եգիպտացի ավելի քան 25 հազար զինծառայողներ պատրաստ են ապահովել երկրի անվտանգությունը հանրահավաքների ժամանակ, որոնք կանցկացնեն իսլամիստները: Անհրաժեշտության դեպքում' բանակը կարող է զենք կիրառել անկարգություն հրահրողների դեմ:

«Մուսուլման եղբայրների» հիմնական պահնաջն է' պահպանել շարիաթի սկզբունքները և Մուհամադ Մուրսիին իշխանության վերադարձնել:

 

Մուհամադ Մուրսիի իշխանությունը տապալվել է 2013թ.-ի հունիսին: Մինչև այժմ նրա կողմնակիցները փորձում են երկրում վերականգնել «օրինականությունը»: