armsport.amՄադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը յուրահատուկ կերպով է պատասխանել լրագրողների այն հարցին, թե նա ինչպես կարձագանքի Ժոզե Մոուրինյոյի խոսքերին։ Իսպանացին անդարձալ է նաև Պրիմերայի 13–րդ տուրում «Մալագայի» նկատմամբ տոնած հաղթանակին և ակումբի պատմության նոր ռեկորդին՝ 16 անընդմեջ հաղթանակին։
«Մոուրինյո՞ն. «Սելտայի» նախագահին ասելու ոչինչ չունեմ («գալիսիացիների» նախագահը Կարլոս Մոուրինյոն է, նրանց հետ մադրիդցիները մրցելու են հաջորդ տուրում–խմբ.)։
Սա հաճելի երեկո է մեզ համար, որում կարևոր նվաճման հասանք։ Այսօր կարող ենք շնորհավորել Անչելոտիին և մեր ողջ անձնակազմին, մենք ճիշտ ուղու վրա ենք։ «Ռեալի» հանդերձարանում խաղաղություն է տիրում, և դա հատկապես կարևոր է մեզ համար»,– ասել է Ռամոսը։
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է՝ Ռամոսը բժշկի որակավորում չունի, որպեսզի գնահատական տա Սեսկ Ֆաբրեգասի ու Դիեգո Կոստայի առողջական վիճակի մասին, ովքեր չեն մասնակցել Իսպանիայի հավաքականի վերջին խաղերին։