Հռոմի Ֆրանցիսկոս պապը Թուրքիայից հեռանալուց հետո օդանավում լրագրողների հետ զրույցում ցանկություն է հայտնել հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
«Հայաստան-Թուրքիա սահմանն իմ սրտում է, երանի այդ սահմանը բացվեր, շատ հրաշալի կլիներ: Ես գիտեմ, որ այդ տարածաշրջանում աշխարհաքաղաքական խնդիրներ կան, որոնք բարդացնում են սահմանների բացումը, սակայն աղոթում եմ այս ժողովուրդների միջև հաշտեցման համար»,- ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Ֆրանցիսկոս պապը Թուրքիա էր այցելել նոյեմբերի 28-ին: Նա նախ եղել էր Անկարայում, այնուհետև մեկնել Ստամբուլ: Այցը եզրափակվել է նոյեմբերի 30-ին: Ֆրանցիկոսը Թուրքիա այցելած չորրորդ հռոմի պապն է: