Ազգային ժողովի շենքի դիմաց այսօր տեղի է ունեցել բողոքի ակցիա: Հավաքված քաղաքացիները դեմ են ՀՀ-ի անդամակցությանը ԵՏՄ-ին:
Ակցիային ներկա էր նաև ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը:
Լրագրողների հետ զրույցում «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը նշեց, որ իրենք պահանջագիր են ներկայացրել ԱԺ 130 պատգամավորի՝ բացառությամբ Առաքել Մովսիսյանի, քանի որ, ըստ Մկրտչյանի, նրա գործունեությունը պատգամավորին հարիր չէ:
Առավել մանրամասն՝ Լուրեր.com-ի տեսանյութում.