Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ բանակցությունների ձեւաչափը պահպանվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 2-ին հայտարարել Է Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
Ավելի վաղ Կարասինն ասել Է, որ Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների նորմալացման գործում դադար չկա, բայց մինչեւ նոր տարի, հավանաբար, հանդիպումներ չեն լինի: Նրա խոսքով՝ «նորմալացումը կշարունակվի այն ոլորտներում, որտեղ դա հնարավոր Է»:
«Մենք պահպանում ենք ձեւաչափը, ինչպես նաեւ հաղորդակցվելու կապուղին, սակայն հերթական հանդիպումը դեռեւս նշանակված չԷ: Նույն բանն ասել Է նաեւ Կարասինը, բայց փոքր-ինչ այլ բառերով… Եթե անհրաժեշտ լինի, ապա մենք հնարավորություն ունենք կապվելու միմյանց հետ: Բայց, կրկնում եմ, հերթական հանդիպման շուրջ մենք դեռեւս չենք պայմանավորվել»,-լրագրողներին ասել Է Աբաշիձեն, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-գործակալությունը: