Շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում դեկտեմբերի 1-ին' ժամը 13.50-ին, հաղորդում է ստացվել, որ Երևանի Դ. Անհաղթի փողոցում գտնվող հյուրանոցի մոտից կանչ է ստացվել, և մեկնած խումբը պարզել է, որ անհայտ անձը դանակահարված ու մահացած է:

 

Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ հյուրանոցի 1-ին հարկում հայտնաբերել է 1965թ. ծնված Գառնիկ Պողոսյանի դին' կրծքավանդակի ձախ մասում կտրած-ծակած վերքով:

 

Ոստիկանության ծառայողները, սպանությունը կատարելու կասկածանքով, Երևանի Կ. Ուլնեցու և Դ. Անհաղթ փողոցների խաչմերուկից ժամը 16.00-ին բերման են ենթարկել 1968թ. ծնված Արմեն Յ.-ին, որը տվել է խոստովանական ցուցմունք:

 

Արմեն Յ.-ն ձերբակալված է: Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

 

Հանգամանքները պարզվում են:

 

Կատարվում է քննություն: