Ռուսաստանում այս տարի Ամանորյա արձակուրդների շրջանում ավիատոմսերի վաճառքները, որոնց բարձրակետը սովորաբար դիտվում Է հոկտեմբեր-նոյեմբերին, անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ կրճատվել Է 20-30 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են շուկայի փորձա գետները:

 

«Ամանորյա տոներին ավիատոմսերի վաճառքների ընդհանուր ծավալը անցյալ տարվա համեմատ նվազել Է գրեթե 30 տոկոսով»,-ասել Է Anywayanyday-ի զարգացման գծով տնօրեն Եվգենի Շուխլինը:

 

Ավիատոմսերի վաճառքների Pososhok գործակալության գլխավոր տնօրեն Կիրիլ Ֆամինսկին ճշտել Է, որ ամանորյա արձակուրդներին շուկայում պահանջարկի նվազումը ներկա պահին անցյալ տարվա ցուցանիշի համեմատ կազմում Է շուրջ 20-25 տոկոս: Նա հավելել Է, որ արժույթների փոխարժեքների սրընթաց աճը եւ տնտեսության մեջ տիրող անորոշությունը ավելի ու ավելի մեծ թվով մարդկանց Է ստիպում վերանայել ամանորյա հանգստի իրենց պլանները, սակայն անկումը շատ ավելի խորն Է եղել, քան կարելի Էր սպասել:

 

«Իսկ ընդհանուր առմամբ, եթե ռուբլին բացասական դինամիկա դրսեւորի այն տեմպերով, որոնք մենք տեսնում ենք վերջին մի քանի օրերին, ամանորյա տոների շրջանում պահանջարկի նվազումը անցյալ տարվա համեմատ կարող Է կազմել 40 տոկոս»,-ասել Է Ֆամինսկին:

 

2015 թվականի ամանորյա արձակուրդների ամենապահանջված ուղղություններն են դարձել Սիմֆերոպոլը եւ Սոչին, նշել Է Շուխլինը: Մյուս փորձագետները հաստատում են այս քաղաքների առաջատարությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: