ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց, որ դեկտեմբերի 5-ին բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ: Ըստ նրա՝ պետք է քաղաքական ուժերն ու ժողովուրդը միասնական օրակարգ ձևավորեն այն հարցի հետ կապված, թե ինչպես պետք է ազատվել ՀՀԿ-ից:

 

«Նախ և առաջ Ձեր խմբակցությունում միասնական օրակարգ ձևավորեք»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: