Իտալական խորհրդարանական կուսակցության ղեկավար Մաթեո Սալվինին հայտարարել է, որ դեմ չի լինի, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դառնա Իտալիայի վարչապետը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«Պուտինի և Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցիի միջև ես միշտ կընտրեմ Պուտինին: Ես կցանկանայի Պուտինին վաղն անմիջապես Իտալիայի վարչապետի պաշտոնում տեսնել»,- ասել է նա Radio Anchi'io ռադիոհաղորդման ուղիղ եթերում:
Ընդդիմադիրը քննադատության է ենթարկել ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները:
Նա նշել է, որ 2015 թվականի հունվարին Ռուսաստան կատարվելիք այցի ընթացքում ցանկանում է հանդիպել Պուտինի հետ:
Ավելի վաղ նրանք հանդիպել են Միլանում անցկացրած АСЕМ-ի գագաթնաժողովի շրջանակներում: