«Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամներն սպառնում են մահապատժի ենթարկել ամերիկացի պատանդին՝ 33-ամյա Լյուք Սոմերսին, որը 2013 թվականի սեպտեմբերին առեւանգվել Էր Եմենի մայրաքաղաք Սանայի բանուկ փողոցներից մեկում: Սոմերսի ու նրա առեւանգիչների ուղերձով տեսագրությունը նախօրյակին զետեղվել Է Համացանցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տեսագրության կադրերում պատանդը հիշեցնում Է, որ իրեն պահում են արդեն մեկ տարուց ավելի: «Ես կընդունեմ ցանկացած օգնություն, որի շնորհիվ կկարողանամ դուրս պրծնել այս վիճակից: Վստահ եմ, որ իմ կյանքը վտանգված Է: Խնդրում եմ՝ եթե կարելի Է ինչ-որ բան անել, ապա դա թող արվի»,-ասում Է նա:
Իսկ զինյալների ներկայացուցչի խոսքով՝ Սոմերսին «անխուսափելի վախճան» Է սպասում, եթե ԱՄՆ-ը երեք օրվա ընթացքում չկատարի իրենց պահանջները, ընդ որում ահաբեկիչները չեն ճշտում, թե հատկապես ինչ են ցանկանում:
Ավելի վաղ ԱՄՆ-ի հատուկ նշանակության ուժերը Սոմերսին ազատելու փորձ են ձեռնարկել, սակայն նրան հասցրել Էին տեղափոխել այլ վայր: «Մենք նախազգուշացնում ենք Օբամային եւ ամերիկյան կառավարությանը բոլոր անմիտ գործողությունների հետեւանքների մասին»,-հայտարարել են «Ալ Քաիդա»-ի անդամները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: