Ազգային ժողովում այսօր շարունակվում է «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի քննարկումը:
Ինչպես նախորդ օրերին, այսօր էլ մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացնում ԱԺ-ի դիմաց: Վերջիններս վանկարկում են «Ո՛չ ԵՏՄ-ին», «Ամոթ, ամոթ»:
Ինչպես հայտնում է Լուրեր.com-ի թղթակիցը, ԱԺ շտապող ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ակտիվիստներից մեկը դիմեց «լֆիկ», ինչը բարկացրեց Սամվել Ալեքսանյանին. «Տո, ա՛յ համբալի մեկը, հելա, գլուխդ վրիցդ կպոկեմ, ոչխար»: