Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի կասկածում, որ ամեն ինչ ճիշտ է անում: Մարզիչը համոզմունք է հայտնել, որ թիմը կհաղթահարի ներկայիս իրավիճակը:
«Այն բոլոր միջոցներով, որոնք ունեմ իմ տրամադրության տակ, կփոխեմ իրավիճակը: Այն, որ ճիշտ ուղղությամբ ենք աշխատում, մեզ մոտ համոզված են բոլորը: Մի գիշերում մենք հիմար չենք դարձել՝ չիմանալով, թե ինչն է աշխատում, ինչը՝ ոչ»,- Կլոպի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 13 տուրից հետո Կլոպի թիմը 11 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: