Ադրբեջանում Հեյդար Ալիևի անձի պաշտամունքը շարունակում է ապշեցնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, այս անգամ Ադրբեջանի իշխանությունները ձեռնարկել են մի քայլ, որը տիպիկ է միապետական երկրների համար:
Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը հայտարարել է, որ կառավարությունը ցանկանում է առաջիկայում հիմնել երկու նոր քաղաք, որոնցից մեկը կոչվելու է նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունով:
«Բազմիցս հայտարարվել է այն մասին, որ անհրաժեշտ է Հեյդար Ալիևի անունով կոչել Ադրբեջանի քաղաքներից մեկը: Նախիջևանում արդեն կա մի փոքր քաղաք, որը կոչվում է Հեյդարաբադ: Եկել է ժամանակը Հեյդար Ալիևի անունով կոչել նոր քաղաք»,- նշել է Նովրուզը: