Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը Կոլումբիայում ճանաչվել է տարվա մարդ:

2014թ-ի արդյունքով նման կոչման ֆուտբոլիստն արժանացել է միանգամից երեք հարավամերիկյան պարբերականների կողմից՝ El Tiempo, El Espectador և Semana:

Ֆուտբոլիստը մրցանակն ստացել է Աշխարհի 2014թ-ի առաջնությունում Կոլումբիայի հավաքականում կատարած նշանակալից ներդրման և վառ ելույթների համար:

Հիշեցնենք, որ Ռոդրիգեսը դարձավ առաջնության լավագույն ռմբարկու: