Երկրորդ միջին քաշային կարգի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ռինգ կվերադառնա փետրվարի 21-ին:
Ինչպես տեղեկացնում է BoxingScene-ը, այդ օրն Աբրահամը ռևանշ մենամարտ կանցկացնի Փոլ Սմիթի հետ:
Հիշեցնենք, որ բռնցքամարտիկների միջև տեղի ունեցած նախորդ մարտում Աբրահամը հաղթանակ էր տարել 117-111, 117-111, 119-109 հաշվով: