Այս պահին «Նաիրիտ» գործարանի մեծ թվով աշխատակիցներ բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև: Գործարանի աշխատակիցները վանկարկում են «վարչապետ, իջի՛ր…», «աշխատավարձ», «վարչապետ, վարչապետ»: Թեև կառավարության՝ Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը մոտեցավ ցուցարարներին, սակայն նրանք չցանկացան որևէ բան խոսել: Մասնակիցները հանդիպում պահանջեցին Հովիկ Աբրահամյանի հետ:

 

Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում գործարանի աշխատակիցներից մեկն ասաց, որ չեն պատրաստվում հեռանալ կառավարության շենքի մոտից, մինչև վարչապետն անձամբ չիջնի: «Մենք եկել ենք մեր 18 ամսվա աշխատավարձի հետևից: Ամոթ է ուղղակի, ինչպե՞ս կարող են մարդուն 18 ամիս աշխատավարձ չտալ»: