Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն իր շնորհակալությունն է հայտնել մայրիկին՝ Մարիա Դոլորեշ դուշ Սանտուշ Ավեյրուին:
29-ամյա ֆուտբոլիստն Instagram-ի իր էջում տեղադրել է մոր հետ լուսանկար, որտեղ իր ձեռքին մայրիկի կենսագրական գիրքն է:
«Մայրս անկասկած խիզախ է: Շատ շնորհակալ եմ իրեն և հպարտ եմ լինել նման կնոջ որդին»,- գրել է ֆուտբոլիստը: