Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ be to be ձևաչափով անցկացվող եզակի բիզնես միջոցառում՝ «Armenian Business meeting»-ը, որին ներկա էր ավելի քան հինգ տասնյակ առաջատար ընկերության ղեկավար և գլխավոր մասնագետ։

 

Հանդիպման մասնակից ընկերություններն իրենց երախտագիտության խոսքը հղեցին կազմակերպիչներին:

«Business Magazine»-ի հիմնադիր տնօրեն Կարինե Շահվերդյան


Ցանկանում եմ մեծագույն շնորհակալություն հայտնել Armenian Business Meeting կոնֆերանսի կազմակերպիչներին: Ձեր շնորհիվ հնարավորություն ունեցանք ծանոթանալ գործարար աշխարհի նոր և հետաքրքիր մարդկանց հետ, փոխանակել կարծիքներ, քննարկել մասնագիտական խնդիրներ և ստանալ թարմ գաղափարներ' այդ խնդիրների լուծմանն ուղղված: Ես հուսով եմ, որ կոնֆերանսին հաստատած ծանոթությունները թույլ կտան մեզ գտնել նոր համագործակցության եզրեր: Իսկ Armenian Business Meeting-ին մաղթում եմ հետագայում ևս նման հիանալի նախաձեռնություններ և շնորհակալ մասնակիցներ:


«Մեր Սոֆթ» ընկերության կոմերցիոն տնօրեն


Հարգելի՛ Սեդա, «Մեր Սոֆթ» ընկերության անունից ընդունեք խորին հարգանքները: Թույլ տվեք հայտնել, որ անչափ շնորհակալ ենք Ձեր թիմին այդպիսի հրաշալի միջոցառման համար, որը կազմակերպված էր անթերի և լայն հնարավորություններ ընձեռեց մասնակիցներին ձեռք բերել բազմաթիվ գործընկերներ մեկ օրում, ինչպես նաև ծանոթանալ հրաշալի մարդկանց հետ: Անհամբեր սպասում ենք նմանատիպ այլ միջոցառումների և պատրաստ ենք աջակցել Ձեր երիտասարդ թիմին նմանատիպ ձեռնարկներում:

 


AM իրավաբանական ընկերությունը բարձր է գնահատում բիզնես համաժողովների կազմակերպումը, քանի որ վերջիններս ազդակ են Հայաստանում բիզնես միջավայրի զարգացման, հնարավորություն են տալիս ձեռք բերել նոր գործարար կապեր և իրականացնել փորձի փոխանակում: Նման համաժողովները խթանում են գործարար համայնքի զարգացումը:

 

Ուրախ ենք, որ նման համաժողովները չեն անտեսում նաև իրավաբանական ծառայության կարևորությունը' նպաստելով բիզնեսի ստեղծման և զարգացման ճանապարհին իրավաբանական ճիշտ ձևակերպումների, սեփական իրավունքները գիտակցելու և պաշտպանելու պրակտիկայի ձևավորմանը և բարձրացնելով իրավագիտակցության մակարդակը գործարար հարաբերություններում:

 

Ընկերության անունից շնորհակալություն ենք հայտնում «Armenian Business Meeting» համաժողովի կազմակերպիչներին՝ հանձին Սեդա Վարդանյանի, նման համաժողով կազմակերպելու և բարձր մակարդակի պրոֆեսիոնալիզմ ցուցաբերելու համար: