Վերջերս հայկական շուկայում իր գործունեությունը ծավալող «Business Magazine» ամսագրի անվան տակ է ներկայանում նորահայտ «Business concept» ամսագիրը: Այս ամսագիրն «օգտագործում է» թե «Business Magazine»-ի լսարանը, թե նրա գործընկերներին: Այլ կերպ ասած՝ «Business concept»-ը, օգտվելով «Business Magazine»-ի ճանաչված և սիրված լինելու փաստից, վերջինիս հեղինակությունից, փորձում է «հեշտ ճանապարհով իր տեղը գտնել արևի տակ»:

 

«Business Magazine» ամսագրի անձնակազմի աշխատանքը հիմնված է տարիների ընթացքում ձեռք բերված փորձի վրա և նույնիսկ առաջին հայացքից անվանմամբ իրար նման «Business Magazine» և «Business concept» ամսագրերը բոլորովին տարբեր են իրենց բովանդակությամբ, որակով և կոնցեպտով: «Business concept»-ը ընդօրինակել է ոչ միայն «Business Magazine»-ի անվանումը և տառատեսակը, այլև շապիկի գրվածքը' CometoArmenia.am-ի փոխարեն ներկայանալով Made in Armenia գրվածքով:

 

«Business Magazine» ամսագիրը յուրօրինակ կամուրջ է գործարար աշխարհի և հանրության միջև, ինչն ապահովում է ոլորտին վերաբերվող բովանդակալից, հակիրճ և նպատակային տեղեկատվության մատուցումը:

 

Այս պարագայում ստացվում է այնպես, որ «չինական ապրանքի» փորձը մուտք է գործել նաև հայաստանյան մեդիադաշտ, երբ չինական անհայտ ընկերություններն անօրինական ճանապարհով պատճենում են հայտնի բրենդների արտադրանքը' «սեփականացնելով» ուրիշների հանճարեղ մտքերն ու բիզնես-նախագծերը: Կարծում ենք այսուհետ «Business Magazine»-ի ընթերցողներն ու գործընկերները կկարողանան բացահայտել կեղծիքը և թույլ չեն տա «կեղծարարներին» բթացնել իրենց զգոնությունը: